Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
Հավաքվածները ուղիղ եթերի ժամանակ հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի մամուլի ասուլիսից հետո բնակչության շրջանում անորոշ վիճակ և լարվածություն է առաջացել:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն: