Ղրղզստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի նկատմամբ, հայտնում է Tass-ը:
«Իմ նկատմամբ ներկա պահին քրեական գործ է հարուցվել»,-ասել է Ռաիսա Աթամբաևան լրագրողներին: Նախկին առաջին տիկինը հայտնել է, որ դեռ չգիտի, թե ինչ հոդվածով են իր դեմ գործ հարուցում:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանի նախկին ղեկավարին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Ալմազբեկ Աթամբաևն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը: