Որպես մտահոգ քաղաքացի, որն ունի արժանապատվություն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ բանականության, իմ մտածելու կարողության հետ այսպես վարվեն,- այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ նշելով, որ կիսատ է թողել քննարկումն ու լքել այն:

«30 րոպե միայն Փաշինյանն էր խոսում», - ասաց բնապահպանը և նշեց, որ այն, ինչ լսել է Նիկոլ Փաշինյանից, ռացիոնալ չէր:

«Վարչապետը ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,-ասաց ակտիվիստը և հավելեց, որ կարծում է, որ իրավական առումով մեր երկրում որոշողը ժողովուրդն է, և որ գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու։