Գիտնականներին հաջողվել է բացատրել աշխարհով մեկ դաշտերում տարբեր խորհրդավոր շրջանակների և այլ գծանկարների հայտնվելը: Սովորաբար նման «նշանները» կապում են այլմոլորակայինների ակտիվության հետ:
Դաշտերում հայտնված շրջանակների մասին առաջին անգամ հիշատակվել է դեռ 17-րդ դարում, իսկ 21-րդ դարի սկզբին ցանքատարածություններում երկրաչափական պատկերների հայտվելու մասին հաղորդումների քանակը գերազանցել է 9000-ը, ընդ որում, դեպքերի մոտ 90 %-ը գրանցվել է Բրիտանիայում: Երևույթն ուսումնասիրելուց հետո փորձագետները եզրակացրել են, որ ամենից հաճախ նման գոյացությունները կապված են միկրոտորտադոների հետ, որոնք հաճախ են նկատվում Անգլիայի հարավում: 2018-ին Historic England-ի մասնագետները ապացույցներ են գտել, որ առավել բարդ պատկերները ձևավորվում են հին քաղաքակրթությունների գոյության վայրերում: Շատ տարիներ առաջ նման վայրերում կարող էին շինություններ տեղակայված լինել, ուստի դրանց հիմքերի վրա հողի բերրի շերտն ավելի բարակ է, իսկ շոգ եղանակին մշակաբույսերն ու խոտն ավելի վատ են աճում և շոգ պայմաններում ավելի արագ են չորանում: Տարօրինակ գոյացությունները, որոնք հայտնի են որպես վհուկների շրջանակներ, հայտնվում են նույնիսկ Աֆրիկայի անապատներում, որոնք տեղացիները կապում են միստիկայի հետ: Իսկ գիտնականները երևույթի առաջացման մեղքը բարդում են տերմիտների վրա: