Կառավարությունը օգոստոսի 22-ին որոշում կայացրեց 2,1 միլիարդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը՝ մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով։

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019 թ. մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:

Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019 թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:

Նախագիծը մշակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը: