Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերին կներկայացնի iPhone երեք նոր սմարթֆոն եւ MacBook Pro նոութբուք՝ ավելացված 16-դյույմանոց Էկրանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Սմարթֆոնների նոր մոդելները ենթադրաբար կկոչվեն Pro iPhone. դրանք կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max եւ iPhone XR սմարթֆոններին: Նորույթները հանդերձված կլինեն լրացուցիչ խցիկով, ինչը «թույլ կտա օգտատերերին՝ ավելի մեծ տարածություն ընդգրկել օբյեկտիվի տեսադաշտում», գրում Է գործակալությունը: Դրանցում նաեւ կտեղակայվի դեմքի եռաչափ սքանավորման սենսորի Face ID արդիականացված համակարգը: Բացի այդ, կմեծացվի սարքերի անջրաթափանցիկությունը, կնորացվի OLED դիսփլեյը, կհայտնվի A13 ավելի հզոր պրոցեսորը:

Միաժամանակ Bloomberg-ը նշում Է, որ նոր մոդելները չեն ապահովի հինգերորդ սերնդի (5G) շարժական կապը:
Ինչ վերաբերում Է 16-դյույմանոց Էկրանով MacBook Pro-ին, ապա այն ամենամեծը կդառնա ընկերության նոութբուքերի շարքում: Բացի այդ, Apple-ը պլանավորում Է թողարկել iPad Pro նոր պլանշետներ՝ «բարելավված ֆոտոխցիկով եւ ավելի հզոր պրոցեսորով»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: