Ամերիկացի դատավորը ստիպված էր ընդունել հայուհու երդմնակալությունը եւ շնորհել նրան ԱՄՆ-ի քաղաքացիություն, քանի որ կնոջ մոտ անսպասելիորեն սկսվել են ծննդաբերական կծկումները քաղաքացիությունը ստանալու պաշտոնական արարողության ժամանակ:

31-ամյա Տաթեւը պատրաստվում էր արարողությանը, սակայն արդեն իսկ միջոցառման դահլիճում գտնվելիս նա զգացել է, որ սկսվում են կծկումները: Կինը պետք է ծննդաբերեր մեկ շաբաթ անց կեսարյան հատման միջոցով: Ուսուցչուհին պահանջել է, որ դատավորն անհապաղ անցկացնի արարողությունը եւ չհետաձգի այն ծննդաբերությունից հետո՝ խուսափելով, որ Թրամփը կարող է փոխել միգրացիոն քաղաքականությունը, գրում է News.am-ը' վկայակոչելով Reuters-ին:

Նրա խոսքով՝ նա տեղափոխվել է Հայաստանից ԱՄՆ 14 տարեկանում եւ նրան անհրաժեշտ էր 17 տարի գրին քարտ, այնուհետեւ քաղաքացիություն ստանալու համար: Տաթեւն ունի երկամյա դուստր եւ չի ցանկանում, որ իր երեխան բախվի այդօրինակ խնդիրների հետ:

Երբ Տաթեւը տուն է վերադարձել, կծկումները դադարել են: