Գործարար Սամվել Ալեքսանյանն այս պահին «Մալաթիա մոլի» մոտ է, նա հետեւում է հրդեհաշիջման աշխատանքներին:
Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից, նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։
Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում գործարարն ասաց, որ շատ գոհ է հրշեջների աշխատանքից։
«Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:
Գործարարը նաեւ հերքեց, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից:
«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- ասաց նա:
Աղբյուրը' News.am: