Հունաստանն առաջատարն է ըստ ամերիկյան Travel and Leisure ճանապարհորդությունների հանդեսի վարկածի «Եվրոպայի լավագույն կղզիների» վարկանիշում: Հրատարակության ընթերցողները 2019 թվականին Եվրոպայի լավագույն կղզի (Best Island of Europe in 2019) են ճանաչել Միլոսը։
Եվրոպայի թոփ-15-ում Travel and Leisure-ի ընթերցողները մտցրել են Հունաստանի եւս երեք կղզիներ. Կրետեն (երկրորդ տեղ), Պարոսը (չորրորդ) եւ Սանտորինը (հինգերորդ): Հունաստանի կղզիները Travel and Leisure-ի ընթերցողների կողմից առավել հանրաճանաչների ցուցակ են մտցվել նաեւ եւս մեկ անվանակարգում՝ «Աշխարհի լավագույն կղզիները» (Best Islands in the World): Այնեղ Միլոսն զբաղեցնում է չորրորդ տեղը, Կրետեն՝ յոթերորդ, Պարոսը՝ 11-րդ եւ Սանտորինը՝ 14-րդ տեղը:
Ընդհանուր առմամբ, հանդեսի ընթերցողների վարկանիշի համաձայն՝ Եվրոպայի 15 լավագույն կղզիների ցուցակ են մտել Միլոսը (Հունաստան), Կրետեն (Հունաստան), Ազորյան կղզիները (Պորտուգալիա), Պարոսը (Հունաստան), Սանտորինը (Հունաստան), Սիցիլիան (Իտալիա), Լիպարյան (Էոլիյան) կղզիները (Իտալիա), Իսկյան (Իտալիա), Մալյորկան (Իսպանիա), Սքայ կղզին եւ Հեբրիդյան կղզիները (Շոտլանդիա), Մալթան, Օրքենյան կղզիները (Շոտլանդիա):
Ինչ վերաբերում է «Աշխարհի լավագույն կղիզիները» վարկանշին, ապա հանդեսի ըներցողների նախապատվությունները բաշխվել են հետեւյալ կերպ. Շրի Լանկա, Պալավան (Ֆիլիպիններ), Բալի (Ինդոնեզիա), Միլոս (Հունաստան), Մալդիվներ, Անգիլիա (Մեծ Բրիտանիայի ինքնակառավարվող անդրծովյան տարածք), Կրետե (Հունաստան), Քեյփ Բրետոն եւ Նոր Շոտլանդիա թերակղզի (Կանադա), Կո Լանտա (Թաիլանդ), Ազորյան կղզիներ (Պորտուգալիա), Պարոս (Հունաստան), Ֆիջի կղզիներ (Ֆիջիի Հանրապետություն), Գալապագոսյան կղզիներ (Էկվադոր), Սանտորին (Հունաստան), Մաուի (Հավայիի նահանգ, ԱՄՆ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: