Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը You Need to Calm Down երգի հոլովակի համար MTV Video Music Awards 2019 գլխավոր պարգևի դափնեկիրն է դարձել «Տարվա տեսահոլովակ» կատեգորիայում: Այդ մասին հաղորդվում է հեռուստաալիքի կայքում:
Բացի Սվիֆթից, գլխավոր պարգևին հավակնում էին ամերիկացի ռեփերներ 21 Savage-ը և J. Cole-ը՝ a lot կոմպոզիցիայի հոլովակով, Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք-խումբը և նրանց Sucker տեսահոլովակը, ամերիկացի երգիչ Բիլի Ռեյ Սայրուսի և Lil Nas X-ի դուետը՝ Old Town Road երգի տեսահոլովակով և ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն և Բիլի Այլիշը՝ համապատասխանաբար thank u, next и bad guy հոլովակներով: Գլխավոր պարգևը զիջելով մրցակցուհուն՝ Արիանա Գրանդեն և Բիլի Այլիշը առաջնությունը նվաճեցին այլ կատեգորիաներում:
Գրանդեն, MTV Video Music Awards-ի վարկածով, դարձավ «տարվա արտիստը», Բիլի Այլիշը՝ «լավագույն նոր արտիստը»: Արիանա Գրանդեի և Social House փոփ-դուետի «boyfriend» համատեղ կոմպոզիցիան ճանաչվել է «ամառվա երգը», իսկ Բիլի Այլիշի bad guy-ը պարգեւի է արժանացել «լավագույն մոնտաժ» կատեգորիայում: Սվիֆթի հոլովակը նաև ճանաչվել է «լավագույն տեսահոլովակը՝ սոցիալական ենթատեքստով»:
MTV Video Music Awards ամենամյա մրցանակի հաղթողներին հայտարարելու և պարգևատրելու արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան Նյու Ջերսիի նահանգի Նյուարք քաղաքում:
Մրցանակը 1984 թվականին MTV հեռուստաալիքի կողմից հիմնվել է որպես Grammy երաժշտական մրցանակի այլընտրանք՝ «տեսահոլովակ» կատեգորիայում: MTV VMA-ի անվանակարգորդներին որոշում է հատուկ ժյուրին (որի մեջ մտնում են պրոդյուսերներ, ձայնագրող ընկերությունների և մամուլի ներկայացուցիչներ), մի քանի անվանակարգերում հաղթողին որոշում են հանդիսատեսները՝ MTV կայքում քվեարկության ճանապարհով: Դրա դափնեկիրներին ավանդաբար հանձնում են արձանիկներ՝ սկաֆանդրով աստղանավորդի տեսքով՝ դրոշը ձեռքին, որի վրա պատկերված է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: