Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նիկոլա Թաունսենդն իր 78-ամյա հորը սպանել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակով, հաղորդում է The Mirror-ը:
Հաղորդվում է, որ կինը բարկության պահին հեռուստացույցի հեռակառավարման վահանակը նետել է հոր վրա՝ վիրավորելով նրան գլխի հատվածում:
Ինչպես հայտնի է դարձել, դրանից հետո նա տղամարդուն հրել է բազմոցի վրայից: Նա ընկել է, ինչի հետևանքով կոտրվել են նրա մի քանի կողոսկրերը:
Նշվում է, որ տղամարդը հոսպիտալացվել է, բայց 12 օր անց մահացել է թոքաբորբից:
Ըստ առկա տեղեկատվության, Թաունսենդին արդեն մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության համար: