Երկրագնդին են մոտենում երկու մեծ երկնաքար, որոնք առավելագույն չափով կմոտենան մեր մոլորակին սեպտեմբերի 14-ին: Այս մասին հաղորդել են NASA տիեզերական գործակալությունից:
Երկնաքարերը կմոտենան Երկրին մինչև 5,3 միլիոն կմ։ Գիտնականները նշում են, որ մոլորակին մոտենալու այս տարածություններն առավելագույնն են նշված երկնաքարերի համար, բայց այդ հանգամանքը Երկրի համար վտանգ չի ներկայացնում: