Համացանցում է հայտնվել հյուրանոցներից մեկի վերելակում տեղադրված անվտանգության տեսախցիկների մի տեսանյութ, որում չինացի աղջիկը հազիվ է փրկվում մահից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են վերելակում երկու կին սպասում, որպեսզի այն բարձրանա։ Երբ վերելակը չի բարձրանում, նրանցից մեկը որոշում է պարզել պատճառը և փորձում է դուրս գալ։ Նույն պահին վերելակը  սկսում է բաց դռներով  վերև բարձրանալ և չինացի մատուցողուհուն, բախտի բերմամբ, հաջողվում է դուրս գալ վերելակից։