Արցախի հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, ողջ հայ ազգին, Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։ 28 տարի առաջ, երբ մեր հայորդիները մարտնչում էին սուրբ հայրենիքը ազատագրելու համար, նրանք մի փափագ ունեին միլիմետր առ միլիմետր ազատագրած հայկական հողերը միացնել մայր հայրենիքին, լցնել այն միմիայն հայկական շնչով, հռչակել նրա մարմնակցումը մայր հողին։ Մենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, ուստի մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ։
Մենք հիմա էլ դեռ չենք հասել այդ փառահեղ գաղափարի իրականացմանը, սակայն վստահ եմ ու հավատում եմ, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ մենք ողջ ազգով կտոնենք մեր երկու հայոց պետությունների միավորման տոնը։
Շնորհավոր տոնդ Արցախ»։