Որոշ մարդկանց համար սաունան կարող է օգտակար լինել, իսկ որոշների համար՝ վնասակար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հիվանդություն, որոնց դեպքում չի կարելի սաունա հաճախել:

Վարիկոզ

Վարիկոզ հիվանդության ժամանակ անոթները լայնանում են, սկսում են վատ կատարել իրենց գործառույթները, իսկ պատերը բարակում են: Այս հիվանդության ժամանակ բարձր ջերմաստիճանը կարող է չափազանց վտանգավոր լինել, այդ պատճառով խորհուրդ է տրվում զերծ մնալ ոչ միայն սաունա հաճախելուց, այլ նաև տաք լոգանքներից:

Բարձր ջերմաստիճանը ոչ միայն վատացնում է արդեն վնասված անոթների վիճակն ու նպաստում նորերի վնասմանը, այլ նաև մեծացնում է արյան հոսք թրոմբների ներթափանցման ռիսկը՝ հետագա բոլոր խնդիրներով, օրինակ՝ ինսուլտ և ինֆարկտ:

Սրտանոթային հիվանդություններ

Սրտի և անոթների որոշ հիվանդությունների դեպքում սաունայի բարձր ջերմաստիճանը կարող է ցուցված լինել, իսկ որոշ դեպքերում՝ հակացուցված: Այդ պատճառով, եթե սրտանոթային որևէ հիվանդություն ունեք, ապա պետք է նախքան սաունա գնալը պարտադիր խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ:

Մաշկային հիվանդություններ

Սաունան կարող է խորացնել առկա մաշկային խնդիրները, սրել ենթամաշկային ցանցաշերտում և առավել խորը շերտերում բորբոքային պրոցեսները: Մաշկային հիվանդությունների դեպքում մաշկի պաշտպանական հատկությունները խախտված են, և սաունայի պայմաններում դա կարող է նպաստել պաթոգեն ֆլորայի առավել ակտիվ բազմացմանն ու առավել խորը շերտեր բակտերիաների ներթափանցմանը: Եթե ունեք մաշկային հիվանդություն, ապա սաունա հաճախելուց առաջ պարտադիր խորհրդակցեք մաշկաբանի հետ:

Գլխացավ

Ցանկացած գլխացավ կարող է հակացուցված լինել սաունա հաճախելու համար: Խնդիրն այն է, որ կան գլխացավի տարբեր պատճառներ, և քանի դեռ պարզ չէ գլխացավի պատճառը, խորհուրդ չի տրվում սաունա հաճախել:

med.news.am