ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
«Պոտենցիալ մարդասպանի և կենդանուն դիտավորյալ խոշտանգողի, ծանակողի և ոչնչացնողի միջև որևէ էական տարբերություն չկա»,- ասաց նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:
Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանել կենդանիներին խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից և հնարավորինս կկանխվի կենդանիների հանդեպ նման գործողություններ կատարելը, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց, առավել եւս անչափահասներին' վերոնշյալ գործողությունների հետեւանքով պատճառվող խորը հոգեբանական վնասը կանխելու հնարավորություն կստեղծվի: