Մեկնարկել են Մ-3 Մարգարա–Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ85+750-կմ94+210 ճանապարհահատվածի աշխատանքները: Ճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքների սկզբնական փուլում նախատեսված է փոսերի լցնում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այնուհետև կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման, ջրատարների վերականգման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: