Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջանական որոշում դեռևս չկա:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,- ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»: