Եվրոպայի 2020թ.-ի  առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալեց Իտալիայի ընտրանուն:

 
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը  ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Հայաստանի ընտրանու խաղացող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ պատասխան գոլը 28-րդ րոպին խփեց Անդրեա Բելոտին:

Իտալացիները երկրորդ խաղակեսում կարողացան ևս երկու գոլ խփել. 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին, իսկ  80-րդ րոպեին այս խաղում իր երկրորդ գոլը խփեց Բելոտին:

Նշենք, որ  առաջին խաղակեսի ավարտից Հայաստանի ընտրանին մնաց տասը հոգով. Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից:

 

Այս հաղթանակից հետո J խմբում Իտալիայի ընտրանին ունի 15 միավոր և առաջատարն է: Մեր ազգային ընտրանին ունի 6 միավոր:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝  հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: