Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցրեց, թե ինչո՞ւ է ներկա կենդանիների վնասազերծման մեկ ՀՈԱԿ-ի տնօրեն։ Նա հիշեցրեց, որ եթե օրենքով ՀՈԱԿ-ների տնօրենները պիտի ներկա չլինեն ավագանու նիստերին, ապա մեկ առանձին անհատի՝ «Կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրենի համար բացառություն պիտի չարվի։

Անի Խաչատրյանը պահանջեց քաղաքապետից հեռացնել ՀՈԱԿ-ի տնօրենին դահլիճից, ինչին ի պատասխան Մարությանն ասաց, որ ինքը՝ որպես քաղաքապետ, իրավունք ունի հյուր կանչել, և այս պահին անձամբ հրավիրում է Բեգոյանին՝ ներկա լինել այսօրվա նիստին։

«Կուզե՞ք ես ասեմ, թե ինչի է նա այստեղ․ որովհետև ես դեռ ամիսներ առաջ գրել էի, որ այսօր նրա լույսը խավարելու է»,- հայտարարեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։