Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին:

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3112–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան' կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: