Գերմանիայում ֆերմերը աճեցնում է ռեկորդային հսկայական չափի բանջարեղեն՝ գրում է korrespondent.net-ը:

Պատրիկ տղամարդը, որին տեղացիներն արդեն անվանում են XXL ֆերմեր, արդեն վեց տարի է՝ աճեցնում է միայն հսկա բանջարեղեն:

Գերմանացին սիրում է իր զբաղմունքը, նա հաճախ է մասնակցում մրցույթների և ցուցահանդեսների և հիմնականում հաղթում է:

Նա աճեցնում է մեկուկես կիլոգրամ քաշով լոլիկ և ավելի քան երեք կգ կշռող ճակնդեղ: Վերջերս գյուղացին բողկ է աճեցրել, որի արմատը հասնում է 215 սանտիմետրի:

Պատրիկը բացառապես բական պարարտանյութ է օգտագործում։ Չնայած այգեգործության ոլորտում հաջողություններին՝ գերմանացին նախընտրում է միս և երշիկեղեն: