Աշգաբադում տեղի Է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը: Այդ մասին հայտնել Է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Այնտեղ նաև կայացել Է պետության ղեկավարի բանաստեղծության հիման վրա համանուն երգի պրեմիերան:
Գրքում շարադրված են «հետաքրքրական փաստեր ցեղատեսակի արժանիքների մասին, հնագիտական հետազոտությունների տվյալներ և ազգագրական տեղեկություններ, ինչպես նաև բանահյուսության մեջ ալաբայի կերպարի մեկնաբանության օրինակներ»: Գործակալությունն այդ հրատարակությունը համարել Է «հիանալի նվեր» սեպտեմբերի 27-ի Անկախության օրվա առթիվ:
Շնորհանդեսին եկել Էին նախարարներ և այլ պաշտոնյաներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ և լրագրողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: