Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում նման հարց չէր կարող քննարկվել: «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասաց Արարատ Միրզոյանը: