Թուրք հայտնի դերասան Ջեմ Յըլմազը, «Ժամանակակից Ստամբուլ» ցուցահանդեսի բացմանը մասնակցելիս գնել է հայ նկարչի երկու թանկարժեք նկար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Փոստա» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ նա գնել է հայ նկարիչ Տարոն Մուրադյանի «Pequod» և «Portre 4» կտավները, որոնցից առաջինի համար նա վճարել է 66 հազար, իսկ երկրորդի համար՝ 20 հազար ԱՄՆ դոլար: