ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։
«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով իր կասկածելի ծառայությունների համար Նիկոլի կողմից «պարգեւատրված» մասնագիտական պատահականությունն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։
Այն, որ տվյալ անձը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե։ Ինքը, սակայն, այդքան մեղավոր չէ։
Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր, իսկ «թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է»,-գրել է Աշոտյանը։