ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մասնակիցների կողմից որոշակի դժգոհություններ են եղել:
Պարզվում է՝ այն մարդիկ, ովքեր հանրահավաքին ներկայացել են «Save Amulsar», «Ամուլսարն առանց հանքի» պաստառներով, կազմակերպիչները նրանց պարզապես թույլ չեն տվել ներկայանալ դրանցով. մասնակիցներին են մոտեցել անհայտ անձինք, որոնք խլել են պաստառներն ու պատռել դրանք:
Սակայն, ինչ վերաբերում է «Դուխով» կամ «Նիկոլ, մենք քեզ հետ ենք» բովանդակությամբ պաստառներին, դրանց հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատերերի կողմից թեմային առնչվող գրառումներ և լուսանկարներ: