Ֆրանսիական Կոմպիենյեի բնակիչն իր խոհանոցում պատահաբար գտել է 13-րդ դարի գլուխգործոցը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Կինը որոշել է գնահատողների մոտ տանել սրբապատկերը, որ կախված էր իր խոհանոցում վառարանի վերևում։ Պարզվել է, որ գործը կոչվում է «Քրիստոս, ում ծաղրում են» և պատկանում է ֆլորենտական վերածննդի նկարիչ Ջիովաննի Չիմաբուեին։
Արվեստի պատմաբան Էրիկ Թուրկինի խոսքով՝ հետազոտությունները հաստատել են, որ նկարը պատկանում է Չիմաբուեին: Գլուխգործոցի նախնական արժեքը չորսից վեց միլիոն եվրո է։