«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է ՝ պարտավորաեցնել պատասխանողին՝ հերքել զրպարտություն համարվող տվյալներն, ինչպես նաև գումար փոխհատուցել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար։ NEWS.am–ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքումյանը հայտնեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 12–ին ԱԺ–ում իր ելույթում Սերգեյ Բագրատյանի կողմից հնչեցրած արտահայտությունները։
Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հաշվետվությունը սին է, բացվածքները տրված չեն։ Նա վստահեցրեց՝ կարճ ժամանակում կապացուցեն դա, ու կառավարությունն էլ կարող է օգտվել այդ տվյալներից. «Շինարարության ընթացքում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպվել են, մինչդեռ հայ մասնագետների գնահատմամբ՝ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի քան 20 միլիոն դոլար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում