Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համացանցում տեսանյութ է դիտել, որում չեչեն տղամարդը խոսում է իր ամուսնացող դստեր հետ, չնայած որ դա խստիվ արգելվում է տեղի սովորույթներով: Դրանից հետո Չեչնիայի բնակիչը ստիպված է եղել ներողություն խնդրել այդ քայլի համար, հայտնում է Ura.ru-ն:
Նշվում է, որ Քադիրովն այդ տեսանյութը տեղադրել է իր միկրոբլոգում և կից արտահայտել իր վրդովունքը: Նա քննադատել է տղամարդուն տեղի սովորույթը խախտելու համար, ըստ որի՝ հայրը չպետք է ներկա լինի տոնակատարությանը: Քադիրովը հայտարարել է, որ թույլ չի տա անտեսել չեչենական ավանդույթները:
Որոշ ժամանակ անց համացանցում հայտնվել է ձայնագրություն, որում հարսնացուի հայրը հրապարակավ ներողություն է խնդրում իր արարքի համար: