Սրտի համաշխարհային օրը (World Heart Day) հիմնադրվել է 1999թ․՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, գրում է Calend.ru-ն։
Այդ ակցիային աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ նշանավոր կազմակերպություններ։ Սկզբնապես տոնը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011-ից այն ֆիքսված օր ունի՝ սեպտեմբերի 29-ը։
Նոր ամսաթվի նպատակը հասարակության մեջ սրտանոթային հիվանդությունների համաճարակի վտանգավորության գիտակցման բարձրացումն է, ինչպես նաեւ իշեմիկ հիվանդության եւ գլխուղեղի ինսուլտի դեմ համընդգրկուն պրոֆիլակտիկ միջոցառումների նախաձեռնումը բնակչության բոլոր խմբերում։ Սրտի համաշխարհային օրն անցկացվում է «Սիրտը կյանքի համար» կարգախոսի ներքո։
Ներկայում սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահվան եւ հաշմանդամության գլխավոր պատճառն են։ Օրական դրանք ավելի քան 17 մլն մարդկային կյանք են տանում։ Սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացման ռիսկի գործոնները ներառում են արյան բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը, ծխելը, բանջարեղենի եւ մրգերի ոչ բավարար օգտագործումը, ավելորդ քաշը, ճարպակալումը, ֆիզիկական պասիվությունը։