ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում գազի գինը 30 տոկոսով կբարձրանա: Փոխվարչապետն այս մասին խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք հաջորդ տարի կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն ասաց՝ դեռ չի կարող պատասխանել, հուսով է, որ չի բարձրանա: Անդրադառնալով հարցին, թե երբ կավարտվեն գնի վերաբերյալ քննարկումները՝ Գրիգորյանը նշեց՝ իր կարծիքով մինչև տարեվերջ: