Քիչ առաջ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը բողոքի ակցիա իրականացրեց Առողջապահության նախարարության դիմաց։ Նա նորածնի կոշիկներ փոխանցեց նախարար Արսեն Թորոսյանին՝ ի նշան օրեր առաջ Երևանի ծննդատներից մեկում նորածնի մահացության դեպքի։ 

«Ինձ համար ցավալի է, որ առողջապահության նախարարությունում քար լռություն է և որևէ արձագանք չկա։ Վերջին կաթիլը եղավ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ մայրը ծննդատնից պահանջում էր վերադարձնել իր երեխային»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ էլ մահացած նորածնի ծնողները ծննդատանն էին, նրանք պնդում էին, թե իրենց երեխային վաճառել են։ 

 

 

 

 

Սոնա Հարությունյան