Երևանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:

Լրագրողը խախտելով արարողակարգը, Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել է, թե երբ են պատրաստվում իրականացնել 2008 թվականին ստանձնած  պարտականությունները, երբ է ռուսական բանակը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից, որին ի պատասխան Պուտինը ասել է․ «Մենք միշտ կատարում ենք մեր պարտականությունները։ Երբ կընդունենք նման որոշում»: