Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ Է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում: «Sputnik Վրաստան»-ի տեսանյութում կադրեր են ցուցադրված պատահարի վայրից:

Կրակը բռնկել Է «Թերգի» առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում եւ ճարակել շենքի մի մասը: Հրշեջների խոսքով՝ կրակի դեմ պայքար Է մղվում պահեստային հարկաբաժիններում:

Տեղում աշխատում Է հրշեջ-փրկարարական յոթ բրիգադ: Արտակարգ պատահարի վայր են փոխադրվում հրշեջների լրացուցիչ խմբեր: