Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այս նկարը խոսում է ադրբեջանական դիրքերի թշվառության մասին: Սահմանապահ ծառայության զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը եղել է «Ղազախ» կայազորի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերում:

Ադրբեջանում փաստորեն բարձր տեխնոլոգիաները դեռ անվադողերն են (բազմիցս գլուխ են արդուկում, թե անվադողերը վաղուց փոխարինել են ավելի ժամանակակից նյութերով) , որպես դուռ օգտագործում են սովորական կտոր, ես այսպիսի անխնամ խրամատ չեմ տեսել երբեք: Ոչ հատակն է կահավորված, ոչ պատերն են կահավորված, մի հատ տեղը տեղին անձրև ու խրամատը սելաֆը կտանի... Սրանք մենակ մեծ-մեծ խոսալ գիտեն...»: