«Սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Ըստ Դավթյանի՝ իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը կամ միջադեպերը սահմանում միշտ եղել են, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն:
Անդրադառնալով Տավուշի մարզում արձանագրված լարվածությանը՝ ԳՇ պետն ասաց.
«Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է»,- ասաց նա ու հավելեց, որ այսօր էլ կրակոցներ եղել են, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ։
«Մեր պատասխանից հետո դադարեցվել է, այս պահի դրությամբ հանգիստ է, ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին համարժեք պատասխան տրված է», - ասաց նա։