Հեղինակավոր System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում: Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- ասաց Թանկյանը:

Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Աշխարհահռչակ System of a down ռոք խումբը Երևանի Հանրապետության Հրապարակում համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով: Համերգի ընթացքում խումբը կատարել է յուրահատուկ ստեղծագործություններ: