ԲՀԿ-ն բացում է քաղաքական դպրոց՝ հնարավորություն ընձեռելով խոստումնալից երիտասարդներին ստանալու արժեքավոր գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց հետագա կարիերայի ընթացքում:

Հարցազրույցների փուլը հաջողությամբ հաղթահարած և քաղաքական դպրոց ընդունված լավագույն 100 ուսանողների հետ առաջին դասընթացն անցկացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա բարի երթ է մաղթել իրենց ապագան քաղաքականության մեջ տեսնող երիտասարդներին, շեշտել, որ սովորելու հնարավորություն է ընձեռվում բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից:

Գագիկ Ծառուկյանը նաև հայտնել է, որ դասընթացներին հրավիրվելու են Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները: