ԱՄՆ սենատում Թուրքիայի դեմ սանկցիաների փաթեթ են մշակել՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ից ընդդեմ քրդերի սկսված ռազմական գործողությունների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է aa.com.tr-ն, Թուրքիայի դեմ կոշտ սանկցիաների փաթեթը պատրաստվել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմոմի և դեմոկրատների սենատոր Քրիս Վան Հոլլենի կողմից: Այս մասին թվիթերի իր էջում գրառում է արել սենատոր Գրեմը և նշել, որ հանրապետականներն ու դեմոկրատներն այս հարցում համակարծիք են:

Սանկցիաներ են կիրառվելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, փոխնախագահ Ֆուատա Օկտայայի և մի շարք թուրք նախարարների հանդեպ:

Նախագծի ղեկավարները նաև առաջարկում են սանկցիաներ կիրառել Թուրքիայի ռազմական և առևտրային ոլորտներում այն դեպքում, եթե Թուրքիան 90 օրվա ընթացքում չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում: Բացի այդ, սենատորները կարևորում են նաև ինքնաթիռների վաճառքների, տրանսպորտային, տեխնիկական և ինֆորմացիոն փոխանակման դադարեցումը:

Նշենք, որ սենատոր Գրեմի վերջին հայտարարություններն արդեն իսկ դժգոհություններ են առաջացրել Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի ինին ձեռնարկել է մեծամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ՝ Սիրիայի մի քանի շրջաններում՝ Եփրատ գետից դեպի արևելք:

Ռազմական օպերացիան, որը ստացել է «Խաղաղության աղբյուր» անվանումը, նպատակ է հետապնդում չեզոքացնել Թուրքիայի սահմանների երկայնքով հնարավոր ահաբեկչական գործողությունների լիկվիդացումը և անվտանգության գոտու ստեղծումը, որտեղ ինքնակամ կվերադառնան միլիոնավոր սիրիացի փախստականներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում սպառնացել էր ամբողջությամբ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան Ամերիկայի առաջնորդին հակառակ գործողություններ կատարի:

Մեկ այլ հայտարարության մեջ Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում չի լքել քրդերին եւ կշարունակի աջակցել նրանց: