Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը, խոսելով Երևան քաղաքի 2019թ․ բյուջեի կատարողականի մասին, նշում է, որ 2018-ից ունեինք 8 միլիարդ դրամի խնայողություն, որոնք բյուջեում կոչվում էին այլ եկամուտներ։
«Այդ գումարներով կատարված աշխատանքները բազմազան են՝ ասֆալտապատում, կանաչապատում, որոնք մեծ թափով ընթանում են։ Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի նոր քաղաքականություն. չընդունել անորակ և վատ կատարած աշխատանքները։ Արշակունյաց պողոտայում կատարված աշխատանքները մեր մասնագետների կողմից չընդունվեցին և երկրորդ անգամ որակյալ աշխատանք կատարվեց։ Այդ գումարով կատարված կարևոր աշխատանքներից մեկն էլ Երևան քաղաքի համար գնված աղբատար մեքենաներն են ու աղբամաններն են։ Մինչև տարեվերջ կունենանք 100 փողոց, որոնք կլուսավորվեն լուսատուներով, որոնք անձրևի ժամանակ չեն անդրադարձնում լույսը և չեն խանգարում վարորդներին»,- ասում է Գևորգյանը։