Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հատուկ ներարկումներ է ստացել, որպեսզի այսօր առավոտյան սկսվող կարողանա մամուլի մարաթոնի ընթացքում պահպանի ձայնալարերը։Այս մասին հայտնում է «Ուկրաինայի նորությունները»:
«Ձայնս իմ թույլ տեղն է, դուք այդ մասին գիտեք։ Բայց մենք պատրաստվել ենք, մասնագետնները որոշակի պրոցեդուրաներ կանեն, ու եթե ես կորցնեմ ձայնս, մենք կվերադարձնենք»,- ասել է Զելինսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեգիստրը մամուլի ասուլիսի տևողությամբ արձանագրել էր նոր ռեկորդ․ Զելենսկին անցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սահմանած ռեկորդը: