Digitain-ը հանդիսանում է առաջատար ներկայացուցիչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Տարիների ընթացքում վարած առաջադիմական քաղաքականության և նորարական մոտեցումների շնորհիվ ընկերությանը հաջողվել է ձեռք բերել վստահելի համբավ և արժանի դիրք ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում:

Ուստի միանգամայն բնական և կանխատեսելի էր այս ընկերության մասնակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում, որն իրենից ներկայացնում է ոլորտի ամենամեծ և հեղինակավոր միջոցառումը:

Digitain-ը հանդիսանում է բրոնզե հովանավոր WCIT 2019-ի համար:

Միջոցառման շրջանակներում ընկերությունը ազդարարեց մի ծրագրի սկիզբ, որը նախատեսում է խթանել ստարտափ էկոհամակարգի և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների աճը Հայաստանում և տարածաշրջանում: Դիջիթեյնը ներկայացրեց իր ապագա համալիրի մակետը, որը տեղակայված է լինելու Իսակովի պողոտայում: Կարևոր է նշել, որ նախագիծը ենթադրում է աշխատանքային տարածքի տրամադրում (անվարձահատույցառաջին տարվա համար) բոլոր խոստումնալից և հեռանկարային ստարտափերին:

 

Նաև նախատեսվում է տրամադրել աշխատանքային տարածք այն գործող կազմակերպություններին, որոնք նպատակաուղղված ձգտում են զարգանալ մեր տարածաշրջանում: Հանդիսանալով որպես կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև, Հայաստանը հնարավորություն կտա շփման եզրեր հաստատել երկու տարածաշրջանի տաղանդավոր մասնագետների միջև:

ԴիջիՔաղաքի ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրը կնպաստի աշխատանքային գործընթացի արդյունավետ և շահեկան կազմակերպմանը: Այն հնարավորությունէ ընձեռելու կյանքի կոչել նոր և հետաքրքիր գաղափարներ: ԴիջիՔաղաքի վարած քաղաքականության կարևոր բաղադրիչներից են սկսնակ ձեռնարկատերերին օժանդակելը, միջազգային ներդրումների հոսքը Հայաստան գրավելը և հայկական ստարտափերին միջազգային շուկա մուտք գործելու հնարավորություն ընձեռելը:

Վերամիավորելով տեղեկատվական ոլորտի հայ համայնքին՝ այս անգամ ևս ընկերությունը իր ողջ ներուժով հետամուտ է եղել Հայաստանը որպես տեղեկատվական զարգացող և առաջատար երկիր ներկայացնելու գործին: Նպատակն է հնարավորինս աջակցել բոլոր արժանի թեկնածուներին, ինչպես նաև գրավել միջազգային շուկայի և ներդրողների ուշադրությունը:

Այսպիսով, գրավելով միջազգային սկսնակ ձեռնարկատերերին, Դիջիթեյնը իր ԴիջիՔաղաք համալիրի շնորհիվ կգրավի ՏՏ ներդրումներ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացմանը: ՏՏ ԴիջիՔաղաքը կդառնա այն հարթակը, որտեղ տաղանդավոր գաղափարներով լեցուն ընկերությունները կկարողանան հարաբերություններ ձևավորել շահագրգիռ կողմերի հետ:

 

Հայաստանն ունի ամեն նախադրյալ կարճ ժամանակահատվածում դառնալու ոլորտի միջազգային շուկայի թելադրող և անմրցակից երկիր: Հայաստանը նաև առաջարկում է մի շարք հարկային արտոնություններ և առավելություններ ՏՏ ոլորտում գործող ստարտափերի համար:

Դիջիթեյնի կազմակերպության շենքը արդեն իսկ կառուցված է, ուր կազմակերպության ողջ անձնակազմը կտեղափոխվի մի քանի ամիսների ընթացքում, իսկ ԴիջիՔաղաքիստարտափերի շենքը արդեն կառուցման փուլում է: