Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07:25-ի սահմաններում Արտակարգ իիրավիճակների նախարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Տանձի դարս» կոչվող հատվածում արջի քոթոթ է մնացել, ըստ նախնական տեղեկությունների, երկաթե ցանցի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային ՃԿԿ պետ, վարչության պետ Հարություն Մարգարյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանը: Այս պահին փրկարարները սահմանազատել են տարածքը եւ գյուղացիների հետ սպասում են, որպեսզի ժամանեն հատուկ մասնագետները, որ կարողանան քոթոթին անվնաս դուրս բերել եւ տեղափոխել անտառ: