Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանն ավարտել է իր եռօրյա այցը Հայաստան եւ շարունակում է կիսվել ճանապարհորդության լուսանկարներով։
Երեկ նա Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել են Էջմիածնի Մայր տաճարում երեխաների մկրտության ընթացքում։
Իսկ այսօր՝ ընդամենը մի քանի րոպե առաջ, Քիմը կիսվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքի ընթացքում արված լուսանկարով։ «Նախագահ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ ընթրիքը տպավորիչ էր։ Այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում»,- Հայաստանի նախագահի հետ լուսանկարը մակագրել է Քիմը։