Ամերիկացի դերասան Բիլի Պորտերը, որն իր արտասովոր հագուստով տպավորել էր «Օսկարի» հյուրերին, «Մոխրոտը» նոր մյուզիքլում կխաղա փերի-կնքամոր դերը, գրում է Variety-ն:
Պարբերականի տվյալների համաձայն, դերասանը ներկայումս բանակցություններ է վարում Sony-ի ներկայացուցիչների հետ: Ընկերության ներկայացուցիչներն այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել: Ինքը՝ Պորտերը, դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել, սակայն Twitter-ի իր էջում տեղադրել է նոր մյուզիքլում նրա հնարավոր հայտնվելու մասին լուրի հղումը:
Բեմադրությունում գլխավոր դերը կկատարի երգչուհի Կառլա Կամիլա Կաբելյոն: