Հոկտեմբրի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 CО 455 համարանիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Հրշեջները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների հետ կանխել են նախ՝ կրակի տարածումը, քանի որ ավտոմեքենայի հարևանությամբ ձոր էր, և կրակը տարածվում էր չոր խոտերի ուղղությամբ, այնուհետև մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։