Խորենացի 213 հասցեում գտնվող շենքի բնակիչներն, ովքեր Բաքվի փախստականներ են, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Բանն այն է, որ շենքի բնակիչները տարիներ շարունակ ապրել են այդ շենքում, սակայն ամիսներ առաջ իմացել են, որ այն վաճառվել է «Վենեցիա» հյուրանոցի տնօրինությանը։ Վերջինս էլ երեկվանից անջատել է ջուրն ու լույսը:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում բնակիչները իրենց մտավախություն հայտնեցին, որ կարող են անօթևան մնալ․ «Առանց մեզ ասելու ծախում են շենքը։ Նագլիավարի են մեզ վերաբերվում, անտերության են մատնում։ Նոր տերերն էլ ասում են՝ շենքը վաճառվել է, իրենցն է, մենք ապօրինի ենք զբաղեցնում տարածքը»,- պատմում են բնակիչները։
Նշենք, որ բնակիչների հետ հանդիպել և նրանց բողոքը լսել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը։ Քննարկվել է քաղաքացիներին նոր բնակարաններ տեղափոխելու հարցը։