Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, եթե 100 դոլար փող տարած լինեմ պետական ինչ–որ տեղից, տարեք, ինձ կախեք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով բանակը թալանածների մասին հարցին։

«Փաստերով խոսեք, իմ վրա կեղտ մի շպրտեք։ Փաստով ասեք Բալասանյան Վիտոն 100 դոլար վերցրել է, զինվորին արձակուրդ է ուղարկել, 5 լիտր բենզինը տարել, լցրել է  իր հոր մեքենան կամ երբ պատգամավոր կամ ԱԽ քարտուղար է եղել, իրեն խանութ են նվիրել»,–նշեց նա՝ հավելելով, որ ուրիշների մասին չի կարող խոսել, քանի որ ուրիշների փողերը չի հաշվում, հայտարարագրերը չի ուսումնասիրում։