ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի այսօրվա հրամանով կադրային փոփոխություններ են կատարվել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետ»,- ասաց Ջանոյանը:

Նա նշեց՝ Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանով՝ Վիգեն Աղեկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Արման Սարգսյանի հրամանով կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել նաև Ճանապարհային ոստիկանությունում: